Կառավարությունը հավանություն տվեց Կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության մասին ԵԽ կոնվենցիային
Կառավարության այսօրվա՝ դեկտեմբերի 28-ի նիստում հավանություն տվեց «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» կոնվենցիային:
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
«Այս կոնվենցիան ուժի մեջ է մտել 2014 թվականին, պրակտիկորեն բացի ԵԽ երկու անդամներից, բոլոր երկրները ստորագրել են այն», - ասաց նախարարը և առաջարկեց որ Հայաստանն էլ ստորագրի այն:
«Մանրամասն չեմ ուզում խոսել, որովհետև որոշ ժամանակ առաջ մենք խոսում էինք ընտանեկան բռնության կանխարգելման ու զոհերի պաշտպանության մասին օրենքի նախագծի հետ կապված, սկզբունքորեն բուն դրույթներն այդ օրենքի վերցված են այս կոնվենցիայից», - ասաց նա՝ հավելելով, որ կոնվենցիոն որոշակի դրույթների հետ կապված Հայաստանն առաջարկում է վերապահում կատարել ու մի շարք դրույթներ Հայաստանում չեն տարածվելու, ինչը պայմանավորված է մեր իրավական համակարգի առանձնահատկություններով: