«Արմենիա» ԲԿ-ում դատապարտյալը կրակոցներ է արձակել և փորձել փախուստի դիմել. գործն ուղարկվեց դատարան
«Արմենիա» բժշկական կենտրոնում կրակոցներ արձակելու և կալանավորի կողմից փախուստի դիմելու փորձի գործով նախաքննությունն ավարտվեց:
Ըստ մեղադրանքի՝ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Դավիթ Գալստյանը հետազոտության նպատակով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղից էլ իր մտերիմ Վլադիմիր Մինասյանի օժանդակությամբ զենքի գործադրմամբ փորձել է դիմել փախուստի: Դավիթ Գալստյանը հափշտակել է իր պահպանությունն իրականացնող Հ. Շախպազյանին ամրակցված զենքն ու Ա. Մարուքյանին, Հ,Շախպազյանին և Ա. Աշոտյանին սպանելու դիտավորությամբ կրակոցներ արձակել նրանց ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Նրանք երկուսն էլ կալանքի տակ են: Գործը քննվելու է Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Հիշեցնենք, որ Դավիթ Գալստյանը «Բանդայի» գործով դատապարտյալներից է: