33 միավոր տրանսպորտային միջոցներ են հետ վերցվել պետական կառույցներից
Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, սույն որոշման հավելվածներում ներառված մարմիններին ամրացված 33 միավոր տրանսպորտային միջոցները հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ համաձայն հավելվածի՝ հետագայում օտարելու նպատակով:
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի աշխատակազմից 13 ավտոմեքենա,
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանից՝ 5 ավտոմեքենա,
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ՝ 1 ավտոմեքենա,
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն՝ 1 ավտոմեքենա,
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ 1 ավտոմեքենա,
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն՝ 5 ավտոմեքենա,
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարան՝ 3 ավտոմեքենա,
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարան՝ 3 ավտոմեքենա,
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարան՝ 1 ավտոմեքենա: