Կապանում մեքենան մոտ 20-25 մետր գլորվել ձորը. վարորդի վիճակը ծանր է
Դեկտեմբերի 28-ին, ժամը 01:28-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Ոստան» ռեստորանային համալիրի մոտակայքում «Nissan pathfinder» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ներքին Վաչագան թաղամասի սկզբնամասում, «Nissan pathfinder» մակնիշի 88 AA 600 պետհամարանիշի (վարորդ՝ Գ. Մ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20-25 մետր գլորվել ձորը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղափոխվել է Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: