Մխիթարյանի, Լինգարդի և Մատայի դաշտ դուրս գալը հաջողություն բերեց. Մոուրինյո
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Բարնլիի» հետ ոչ-ոքին հիմնավորել է է իր կատարած ճիշտ փոփոխություններով: Այս մասին հայտնել է «SportsMole»-ը: Խաղն ավարտվել էր 2-2 հաշվով:
«Ես Զլատան Իբրահիմովիչին փոխարինեցի մարտավարական նկատառումներով: Մենք որոշեցինք խաղալ մեկ կենտրոնական պաշտպանով, որովհետև գիտեինք մրցակցի մարտավարությունը՝ վերևից փոխանցումներ առաջ:
Երկրորդ խաղակեսը սկսեցինք Մխիթարյանի, Լինգարդի և Մատայի հետ: Երեքն էլ փորձում էին Ռոմելու Լուկակուի վրա խաղալ: Կարող ենք ասել, որ սա որոշալի հաջողություն բերեց թիմին»,- նշել է Մոուրինյոն: