Չի կարելի դալաններում մեզ ասել՝ այ ձեր կյանքին մեռնենք ու գնալ 41 հազարով ձայն տալ Սամվել Ալեքսանյանին. Նիկոլ Փաշինյան
«Ելք» Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշել է, որ փողոցներում իրեն մարդիկ տեսնում են, ձեռքերը ծնկներին են խփում, թե՝ այս ի՞նչ է կատարվում, հետո տեսնում է, թե մարդիկ ինչպես են ընտրություններին գնում ու ձայն տալիս ՀՀԿ-ին:
Փաշինյանը շեշտել է, որ երբ դալաններում իրենց տեսնում են ու ականջին թաքուն ասում են՝ մեջքներիդ կանգնած ենք, դա պետք է արտահայտվի ի վերջո: ՀՀ քաղաքացին օլիգարխների երեսին չի ասում այն, ինչ ֆեյսբուքում գրում են:
Նա ասել է, որ պատրաստ են պայքարող քաղաքացու կողքին կանգնել, սպանվել. «Ես ինքս բանտերով էլ եմ անցել, ամեն ինչի մեջով էլ անցել եմ և ցույց եմ տվել, որ դա մահացու չի, ես հիմա նստած եմ ԱԺ իմ աշխատասենյակում, ես ունեցել եմ որոշում, որ այդ ամեն ինչի առաջ չեմ ընկրկելու, ես օրինակ եմ ցույց տվել, որ պետք չի օլիգարխների առաջ ընկրկել, պետք է ցույց տալ օրինակ և այդ օրինակը պետք է վարակիչ լինի»
Մարդիկ գնում են և 41 հազարով ձայն են տալիս Սամվել Ալեքսանյանին ու դուք ուզում եք համոզել, որ մարդիկ դժգո՞հ են Սամվել Ալեքսանյանից ու իր նմաններից, եթե դժգոհ են, թող ցույց տան»:
Մարդիկ կան, ասում են՝ ՀՀ-ում չկա արժանի ընդդիմություն: Ո՞վ է ասում, որ չկա, ես «Ելքը» համարում եմ ՀՀ-ում արժանի, շատ սկզբունքային ընդդիմություն: Չի կարելի դալաններում մեզ ասել՝ այ ձեր կյանքին մեռնենք ու գնալ 41 հազարով ձայն տալ Սամվել Ալեքսանյանին: Սամվել Ալեքսանյանը մեր քաղաքական ուժի համարյա կեսի չափ ձայն է ստացել: Ընտրակաշառք են բաժանել, ինչ են արել՝ փաստն այն է, որ որևէ մեկի գլխին ատրճանակ չեն պահել, կամ էլ, եթե պահեին էլ…մեր գլխին որ պահել են, ի՞նչ եղավ: Փոփոխությունները սկսում են մեր մտքից՝ մարդիկ ուզո՞ւմ են փոփոխություն: Եթե ուզում են, ուրեմն առիթներով ցույց տվեք ձեր կամքը, ոչ թե դալաններում մեզ բողոքեք ու ձայն տվեք Սամվել Ալեքսանյանին: Հակոբ Բեգլարյանը օրինակ, որ քաղաքականության հետ ոչ մի կապ չունի, թիվ 4 ընտրատարածքում ինձնից կրկնակիից շատ ձայն է ստացել, ճիշտ է, ես էլ եմ ընտրվել այդ ընտրատարածքից ու հիմա ի՞նչ դուք ուզում եք ասել՝ ժողովուրդը խնդիր ունի՞ օլիգարխիայի հետ: Մենք խնդիր ունենք ու մենք պայքարում ենք»,- նշել է պատգամավորը: