Բանտերով ենք անցել, որ մեզ տենց հարցեր տա՞ք. օգտատիրոջ հարցը զայրացրեց Նիկոլ Փաշինյանին
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում երկուսուկես ժամ պատասխանել է օգտատերերի տարաբնույթ հարցերին՝ քաղաքական, տնտեսական թեմաներից մինչև հումորային շեշտադրումներ, զայրացնող ձևակերպումներ:
Օգտատերերից մեկը Փաշինյանին մեղադրել է իշխանության հետ համագործակցելու մեջ: Անահիտ Գինոսյանի հարցին ի պատասխան՝ Փաշինյանը բարկացավ. «Մի՞թե կարելի է մեզ այդպիսի հարց տալ: Ի դեպ, Դուք միակը չեք, եղել են մարդիկ, ովքեր ևս մեր հասցեին անհիմն մեկնաբանություններ են հնչեցրել՝ իշխանության հետ համագործակցելու մասին:
Նրանց հրավիրել ենք ուղիղ եթեր կամ կուսակցության գրասենյակ, ասել ենք՝ ինչի՞ մասին եք խոսում: Չի կարելի տենց: Մի քաղաքացի էլ կար, էլի եկավ գրասենյակ, հանդիպեցինք, դեբոշ սարքեց, հետո պարզվեց՝ փախել ա Բաքու: Դուք ի՞նչ է՝ մեր քաղաքական կենսագրությանը ծանոթ չե՞ք, թե՞ մեզ դերասանության մեջ եք մեղադրում: Բանտերով ենք անցել, որ մեզ տենց հարցեր տա՞ք: Պահանջում եմ հիմնավորում՝ ցանկացած նման հայտարարության դեպքում»,-նշել է պատգամավորը: