Քանի որ ըստ ԱԺ «իմաստունների»՝ ժողովուրդը «կարտոֆիլի վրա է նստած», արժե՞ խոսել մի պտղի մասին, որ կարտոֆիլից բավական թանկ է
Ասե՞մ, թե՞ չասեմ: :)
Քանի որ ըստ Ազգային ժողովի «իմաստունների»՝ ժողովուրդը «կարտոֆիլի վրա է նստած», արժե՞ խոսել մի պտղի մասին, որ կարտոֆիլից բավական թանկ է: Կարծում եմ՝ արժի՛:
Լատիներեն Pistácia է կոչվում: Մեզանում արևելյան կողմնորոշում ունեցողները դրան ասում են ֆստըխ կամ փստուղ, ռուսամետները՝ ֆիստաշկա, չկողմնորոշվածները՝ ֆստուշկա:
Գրական հայերեն՝ պիստակ (պահլավերենից է): Մեկ պտուղ, մեկ անուն՝ :) Պիստակ
Համո՜վ... Համով անո՛ւշ արեք: «Կարտոֆիլագետներին» հակառակ, ի նպաստ մեր նյարդերի:
Դավիթ Գյուրջինյան. Ֆեյսբուք