Զզվելի են բոլոր նրանք, ովքեր կարիքավորին մի շյուղ են նվիրում ու 10 շյուղ ծախսում` իրեն «կիսաստվածի» տեղ ներկայացնելու համար
Բարեգործությունն աշխարհի ամենաէգոիստ, եսասեր երևույթն է։ Ցանկացած մարդ բարեգործություն է անում, տալիս է կարիքավորին միայն և միայն իր համար։ Մեկն իր փառասիրությունն է դրանով բավարարում, մյուսն ուղղակի դիմացինին օգնելով` լավ է զգում։
Բայց նախ և առաջ լավ է զգում ինքը ու ենթագիտակցորեն մտածում, որ մի օր, մի տեղ իր արածի համար կփոխհատուցվի։ Բայց երիցս զզվելի են բոլոր նրանք, ովքեր կարիքավորին մի շյուղ են նվիրում ու տաս շյուղ ծախսում` իրենց բարեգործ կերպարը հանրայնացնելու ու ինքզինքը «կիսաստվածի» տեղ ներկայացնելու համար:
Նարեկ Գալստյան. Ֆեյսբուք