Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը երեկվա խաղում
Whoscored.com-ը հրապարակել է Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Բարնլիի» դեմ Անգլիայի առաջնության 20-րդ տուրի տնային խաղում:
Մխիթարյանը 1 հարված է կատարել դարպասի ուղղությամբ: 37 փոխանցումից թիմակիցներին հասել է 83.3 տոկոսը: Կատարել է 1 առանցքային փոխանցում, 2 անգամ հաղթող է դուրս եկել օդային պայքարում, 1-ական անգամ շրջանցել է մրցակցին, խլել գնդակը, կասեցրել փոխանցումը:
Մխիթարյանը ստացել է 6.73 գնահատականը, ամենաբարձրը գնահատվել է անգլիացի կիսապաշտպան Ջեսի Լինգարդը՝ 8.28: