Ապրիլյան պատերազմից հետո հայկական դիվանագիտությունը կոշտացրել է իր դիրքորոշումը. Շարմազանով
Ադրբեջանն ու Թուրքիան մինչև օրս չեն գիտակցում, որ Արցախի քաղաքացիներն անկախացել են ոչ թե Ադրբեջանից, այլ ԽՍՀՄ-ից: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Աժ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի եղել, անջատվել է Խորհրդային միությունից մինչև դրա փլուզումը, ինչպես դա արեցին ԵՄ 3 անդամները՝ Լիտվան, Լատվիան և Էստոնիան: Ես Ռիգայում էլ եմ ասել, որ հարցականի տակ դնելով այս հարցը՝ հարցականի տակ եք դնում ձեր ազատ ինքնորոշման իրավունքը, իսկ աշխարհն, Ադրբեջանն ուզի, թե չուզի, գնում է ինքնորոշման հաղթարշավի ճանապարհով»,- ասաց ԱԺ փոխնախագահը։
Շարմազանովն անդրադարձավ նաև Սանկտ Պետերբուրգում և Վիեննայում կայացած հանդիպումներին և հիշեցրեց, որ վերջին 4 տարվա ընթացքում առաջին անգամ եղավ հնգակողմ հայտարարություն. «Ապրիլյան պատերազմից հետո հայկական դիվանագիտությունը հստակեցրել ու կոշտացրել է իր դիրքորոշումը, որը բխում է մեր պետության շահերից: Ի տարբերություն Ադրբեջանի՝ մենք ոչ հակաադրբեջանական, ոչ էլ հակաթուրքական դիվանագիտություն չենք կառուցում, մենք կառուցում ենք հասարակություն, որը պայքարում է հանուն»: