Այս ամենը մեծ հարված էր Ադրբեջանի և մասնավորապես Ալիևի հեղինակությանը
2017 թվականն Ադրբեջանի համար որոշ բարդություններով անցավ: Այս մասին դեկտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը:
Ըստ որում, փորձագետի կարծիքով, խնդիրները շարունակական բնույթ կունենան և իրենց զգացնել կտան հաջորդ տարի: «Այն բոլոր միջազգային կառույցները և կազմակերպությունները, որոնք մարդու իրավունքների և ազատությունների պահպանման մոնիթորինգ են իրականացնում, շարունակում են Ադրբեջանում լուրջ դեգրադացիա գրանցել»,- պարզաբանեց Բեքարյանը:
Նա նաև նշեց, որ Բաքվի կողմից ՄԻԵԴ պահանջների փաստացի չկատարումը առաջացրել է ոչ միայն այս կազմակերպության, այլ նաև Եվրոպայի խորհրդի որոշակի աձագանքը: «Սա աննախադեպ դեպք է: Ադրբեջանի և նրա առաջնորդ Իլհամ Ալիև շուրջ նաև կոռուպցիոն սկանդալներ եղան: Այս ամենը մեծ հարված էր Ադրբեջանի և մասնավորապես Ալիևի հեղինակությանը»,- եզրափակեց Կարեն Բեքարյանը: