«Երևան սիթի»-ում սպանության կատարած անձի մասին տեղեկություն հայտնողները կստանան դրամական պարգևատրում (տեսանյութ)
Ոստիկանությունում շարունակում են ձեռնարկել միջոցառումներ «Երևան սիթի» սուպերմարկետի տարածքում դանակահարություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:
Անձի վերաբերյալ տեղեկատվություն հայտնողի գաղտնիությունը կերաշխավորվի և նա կստանան դրամական պարգևատրում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դանակահարության հետևանքում «Երևան սիթի» սուպերմարկետի տարածքում գտնվող շուկայում սպանվել էր 60-ամյա Լևոն Ասատրյանը: