Հյուրասենյակում հայտնաբերվել է 45-ամյա տանտիրոջ դին. մահվան պատճառները հայտնի չեն
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ժամը 08:48-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Վարդաշենի 10-րդ փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ հյուրասենյակի հատակին հայտնաբերել 1972 թ. ծնված Մ. Տ.-ի դին:
Մահվան պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում: