Թբիլիսյան խճուղում վրաերթի են ենթարկել 86-ամյա քաղաքացուն. նրա վիճակը կայուն ծանր է
Հայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 26-ին, ժամը 20:32-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել վրաերթ, տուժածը գտնվում է ճանապարհի երթևեկելի հատվածում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 34-ամյա Ժ. Ի.-ն «Opel Vita» մակնիշի 34 TM 356 պետհամարանիշով ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 86-ամյա Կ. Ա.-ին:
Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածին, ով հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: