Արտակարգ դեպք Երևանում. շենքերից մեկի տանիքում դի է հայտնաբերվել
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ժամը 00:33-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ջեյմս Բրայսի փողոցի տներից մեկի տանիքից դին իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 71-ամյա Ժ. Ա.-ի դին տանիքից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: