ԱԺ-ն «քանդում-հավաքում են»
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր ԱԺ-ում տեղի է ունենալու խորհրդի արտահերթ նիստ, որը քննարկելու է կարևոր հարցեր, այդ թվում` ԱԺ աշխատակազմի կառուցվածքին ու կանոնադրությանն առնչվող, ինչին ԱԺ աշխատակիցները սրտատրոփ սպասում են:
Ըստ այդմ` կլուծարվեն գործերի կառավարչությունը, այլ վարչություններ, այդ թվում՝ լրատվականը, կստեղծվի մի մեծ վարչություն` փորձագիտական և վերլուծական, որի մեջ կմտնեն բոլոր լուծարվածները:
Կլինեն անվան փոփոխություններ, ասենք` հանրային կապերի վարչությունը կկոչվի լրատվության և հանրության հետ կապերի վարչություն, իսկ տեղեկատվության բաժինը և տեղեկատվության միջոցների հետ կապերի բաժինը` հանրության հետ կապերի բաժին և լրատվության բաժին: Վերակազմավորման մեջ է նաև ֆինանսական սեկտորը: Քանդում-հավաքում եք, որ ի՞նչ անեք՝ հարցրինք մեր աղբյուրին: «Որ ավելի արդյունավետ աշխատենք»: Ի դեպ, այժմ ատեստացիա է ընթանում, որը կավարտվի հունվարին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում