Աշխարհի առաջնություն. Լևոն Արոնյանը ձախողել է մեկնարկը
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում սկսված արագ շախմատի աշխարհի առաջնությունում ավարտվել է առաջին մրցումային օրը, որի ընթացքում անցկացվել է 5 տուր:
Լևոր Արոնյանը 1-ական հաղթանակից, պարտությունից և 3 ոչ-ոքիից հետո 2.5 միավորով 73-րդն է (բաժանում է 58-83-րդ տեղերը): Նույնքան միավոր ունի նաև Զավեն Անդրիասյանը՝ 79-րդն է (2 հաղթանակ, 1 ոչ ոքի, 2 պարտություն):
Առայժմ լավագույն արդյունքն ունի ազգային հավաքականի խաղացող Սերգեյ Մովսեսյանը, ով 2 հաղթանակ է տարել, 3 պարտիա ավարտել է ոչ-ոքի և 3.5 միավորով 26-րդն է (բաժանում է 11-31-րդ տեղերը):