Ահաբեկիչները կործանել են սիրիական ռազմական ինքնաթիռը
Ահաբեկիչները հարվածել են սիրիական ռազմական ինքնաթիռին Համա նահանգում: Օդաչուն դեպքի հետևանքով մահացել է: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «SANA» լրատվական գործակալությանը:
Ինքնաթիռի ընկնելու մասին հաղորդել է նաև «Al Masdar» պարբերականը:
Ինչպես հաղորդել է պարբերականը, օդաչուն գերի է ընկել ահաբեկիչներին, որտեղ նրա հետ դաժանաբար են վարվել և սպանել: