«ՄՅՈւ»-ին պարտությունից փրկեց Լինգարդի դուբլը, Մխիթարյանն անցկացրեց երկրորդ խաղակեսը (տեսանյութեր)
Անգլիայի առաջնության 20-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Տրաֆորդում» հյուրընկալեց «Բարնլիին»: Մոուրինյոյի գլխավորած թիմը մինչև ավելացված ժամանակը պարտվում էր 1:2 հաշվով:
Ընդմիջմանը փոխարինման դուրս եկած Ջեսի Լինգարդը դարձավ դուբլի հեղինակ՝ երկրորդ գոլը խփելով ավելացված առաջին րոպեին: Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2: Մխիթարյանը ևս խաղաց մեկ խաղակես: