Գյումրիի օդանավակայանի արդիականացմանն ուղղված ներդրումները 2017-ին կազմել են 840 մլն դրամ. պաշտոնյա
Գյումրիի օդանավակայանի մոդեռնացմանն ուղղված ներդրումները 2017 թվականին կազմել են 840 մլն դրամ: Այս մասին դեկտեմբերի 26-ին կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը:
Նրա խոսքով՝ կապալառուների հետ համապատասխան պայմանագրերը արդեն իսկ կնքվել են, մի շարք աշխատանքներ արդեն ավարտվել են: Մասնավորապես, օդանավակայանի բոլոր համալիրներում նոր ապակիներ են տեղադրվել, ներսարքվել են նաև կաթսայատունը և ջեռուցման համակարգը:
«Գալիք տարի ուղևորների մեծ հոսք է սպասվում Գյումրիի օդանավակայանով, եւ այս առումով նախատեսվում են «Ժամանում» և «Մեկնում» սրահների ընդլայնման և նորացման աշխատանքներ»,- ասել է Սերգեյ Ավետիսյանը` հավելելով, որ «Շիրակ» օդանավակայանի տերմինալների մոդեռնացման աշխատանքները պետք է ավարտվեն 2018 թվականի առաջին եռամսյակում:
Հիշեցնենք, որ Գյումրիի օդանավակայանով ուղևորների հոսքը 2017 թվականին հասել էր 100 հազար մարդու: