Վրաստանում ահաբեկչության փորձի մեջ կասկածվող անձը ձերբակալվել է. նա ՌԴ քաղաքացի է
Վրաստանի պետական պաշտպանության ծառայությունը հայտնել է‚ որ Թբիլիսիում նոյեմբերի 22-ի գործողությունների ընցաքում լիկվիդացված անձը ձերբակալվել է: Գործողությունների արդյունքում պարզվել է‚ որ մեղադրյալները ՌԴ քաղաքացինել են‚ որ որոնվում են Ինտերպոլի կողմից‚ հայտնում է РИА Новости-ն:
Հակատեռորիստական գործողությունը տեղի է ունեցել Թբիլիսիում նոյեմբերի 22-ին: Երեք ահաբեկչության մեջ մեղադրվող անձինք լիկվիդացվել են‚ մեկը՝ ձերբակալվել է: Հատուկ գործողությունը ձգվել է 20 ժամ:
Նշված է‚ որ լիկվիդացված անձանց ցանկում է Ստամբուլի օդանավակայանի ահաբեկչության ենթադրյալ կազմակերպիչը՝ Ահմեդ Չաթաևը: Նա ինքնասպան է եղել այն բնակարանում‚ որտեղ տեղի էին ունեցել հատուկ գործողությունները:
«Գործընթացում միջազգային գործընկերներին ներգրավելու արդյունքում հաստատվել է‚ որ ձերբակալվածը Ռուսաստանի քաղաքացի Շուաի Բորզիևն է‚ ով որոնվում է Ինտերպոլի կողմից՝ ահաբեկչություն գործելու մեղադրանքով: Նաև հաստատվել է մյուս ահաբեկիչների ինքնությունը՝ Իբրահիմ Ադաշև‚ ով նույնպես ՌԴ քաղաքացի է և Ասլան Բեգ Սոլթախմատովը»- ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ հայտնել ենք‚ որ Թբիլիսիում հակաահաբեկչական գործողությունների արդյունքում սպանվել էին ահաբեկիչներից 3-ը‚ ձերբակալվել՝ 1-ը: