Երևանում գազի կարգավորիչ կայանից գազի արտահոսք սկսվել
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ժամը 09:11-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 43 շենքի մոտակայքում գազի կարգավորիչ կայանից առկա է գազի արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման:
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների՝ դեպքի վայր ժամանելը: