ՀՀԿ-ի Նովոն «գազ է տալիս». պատգամավորը բենզալցակայաններ է ձեռքբերում
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանը, որը հանրությանը հայտնի է Նովո մանկանվամբ, սկսել է աջ ու ձախ բենզալցակայաններ ձեռք բերել:
Մասնավորապես, «Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ մեկ ամիս առաջ Գևորգյանը միայն 2 բենզալցակայան է ձեռք բերել Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում և հարակից տարածքներում: Մրգաշատից Արմավիր և Մրգաշատից Մեծամոր տանող ավտոճանապարհներին պատգամավորը ևս ունի բենզալցակայաններ:
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Նահապետ Գևորգյանը մինչ այս էլ ուներ բենզալցակայաններ և որոշել է բիզնեսն ընդլայնել:
Կրկին Գևորգյանին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ պատգամավորը Մրգաշատում և համայնքից դուրս գտնվող բենզալցակայաններից մեկը ձեռք է բերել Մրգաշատում բնակվող հայտնի գործարար Երոյից՝ Երվանդ Ոսկանյանից: Վերջինս, սակայն սկզբնական շրջանում դեմ է եղել իր բենզալցակայանները վաճառելուն, սակայն Գևորգյանին հաջողվել է կլորիկ գումարով ձեռք բերել այն:
«ՀԺ»-ի այս տեղեկությունները չհերքեց նաև Մրգաշատի համայնքապետ Գևորգ Դանիելյանը: Գյուղապետը պատասխանելով մեր հարցերին՝ թեմայի շուրջ որոշ մանրամասներ հայտնեց:
«Լսել եմ, որ ձեռք է բերել, բայց փաստաթղթային ձևակերպումներ չկան: Մեր գյուղում մի հատ «Վովա Սամսոն» ՍՊԸ կա, որը Երոյի տղաներն էին աշխատացնում»,- ասաց համայնքապետը:
Թեմայի վերաբերյալ «Հայկական Ժամանակ»-ը զրուցեց նաև պատգամավոր Նահապետ Գևորգյանի հետ: ԱԺ վերջին նիստի օրը՝ դեկտեմբերի 21-ին, երբ բենզալցակայանների ձեռք բերման մասին մեր տեղեկությունները ցանկացանք ճշտել անձամբ Նահապետյանից, նա լսելով բենզալցակայաններ բառը ջղաձգվեց և արագ մտավ նիստերի դահլիճ:
Նահապետ Գևորգյանը 2017 թվականին հայտարարագրել է մեկ առանձնատուն, մեկ բնակարան՝ բազմաբանակարան շենքում, երկու մարդատար ավտոմեքենանա և 5 մլն 500 հազար ՀՀ դրամ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում