«BMW»-ն և «Cadillac»-ը կթանկանան Ամանորից հետո
«BMW» և «Cadillac» ընկերությունները հայտնել են Նոր տարուց հետո իրենց մոդելների գների բարձրացման մասին: Այս մասին գրում է Motor.ru-ն:
Գերմանական մակնիշների մոդելները միջինում կթանկանան 2.5 տոկոսով, իսկ ամերիկյանները՝ 6-7 տոկոսով:
«BMW»-ի առաջին սերիայի ամենամատչելի մոդելը գների բարձրացումից հետո նվազագույնը 1 550 000 ռուբլի կարժենա, իսկ ամենաթանկը՝ «M» տարբերակի «X6»-ը՝ 7.7 միլիոն ռուբլի:
Ավարտին մոտեցող տարվա նոյեմբերին ռուսական շուկայում վաճառվել է 2778 «BMW» ավտոմեքենա, ինչը 19 տոկոսով ավելի է, քան նախկինում: