Աստանայում ամանորյա տոնածառն այրվել է (տեսանյութ)
Ամանորյա տոնածառը հրդեհվել է Ղազախստանի մայրաքաղաքի քաղաքային այգիներից մեկում: Համապատասխան վիդեոկադրերը հրապարակվել են «YouTube»-ում: Այս մասին գրում է Life.ru-ն:
Տեղի ԶԼՄ-ների տեղեկություններով՝ տոնական ծառն այրվել է մոտավորապես առավոտյան ժամը վեցին: Կրակը մարվել է միայն մեկուկես ժամ անց: Զոհեր և տուժածներ չկան: Ճշտվում է հրդեհի պատճառը: