«Ինտերը» բանակցել է Մխիթարյանի գործակալի հետ, Մոուրինյոն նույնպես շահագրգռված է այս հարցում
Միլանի «Ինտեր»-ի մարզական տնօրեն Վալտեր Սաբատինին բանակցել է Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի հետ հունվարին վարձակալությամբ հայ ֆուտբոլիստին ձեռք բերելու հարցով: Իտալացի գործակալը ևս փորձում է արագացնել գործարքը: Այս մասին հայտնել է Fcinternews.it-ը:
«ՄՅՈւ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ջերմ հարաբերություններ ունի Ինտերի» ղեկավարության հետ և նույնպես շահագրգռված է գործարքը հունվար ամսին իրականացնելու հարցում: Ժոզե Մոուրինյոն «Ինտերը» գլխավորել է 2008-2010 թվականներին:
Մխիթարյանի հետաքրքրված են նաև Լոնդոնի «Արսենալն» ու «Տոտենհեմը», ինչպես նաև նրա նախկին ակումբ Դորտմունդի «Բորուսիան»: