Երևանի քաղաքապետարան, ձեռնարկեք համապատասխան միջոցներ, քանի դեռ մարդու չեն գզել
Հարգելի Երևանի քաղաքապետարան: Ծիծեռնակաբերդի խճուղու և Լենինգրադյան փողոցի խաչմերուկին գտնվող բենզալցակայանի մոտակայքում մի ժամ առաջ երեք թափառող շուն հարձակվեցին մի կնոջ վրա։
Դժվար է ասել, թե ինչով կվերջանար էդ հարձակումը, եթե չմիջամտեինք ես ու բենզալցակայանի աշխատակիցը։ Կնոջ վիճակի մասին չեմ խոսում։ Բենզալցակայանի աշխատակիցները և հարևանությամբ մեքենաների կայանատեղիի պահակը հաստատեցին, որ շները թափառական են և միշտ այդ տարածքում են։
Ասացին, որ սա առաջին դեպքը չի, որ շները հարձակվում են և որ բազմիցս դիմել են քաղաքապետարան, բայց արձագանք չի եղել։ Ասեմ, որ շները շատ ագրեսիվ էին և հնարավոր է նույնիսկ կատաղությամբ հիվանդ։
Խնդրում եմ ձեռնարկեք համապատասխան միջոցներ, քանի դեռ մարդու չեն գզել։
Անկիրք Շամշյան
Շունը մարդու բարեկամն է, մարդը մարդու հարազատը:
Գարեգին Միսկարյան. Ֆեյսբուք