Արցախի նախագահը խորհրդակցություն է անցկացրել օրենսդիր և գործադիր թևերի ներկայացուցիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 25-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել օրենսդիր և գործադիր թևերի ներկայացուցիչների հետ:
Քննարկվել են 2018թ. հանրապետությունում իրականացվելիք մի շարք ծրագրերի վերաբերող հարցեր:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հատուկ ուշադրություն է դարձվել հանրապետության հարավային հատվածների սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրներին:
Երկրի ղեկավարը կարևորել է ծրագրերի համապարփակ մշակումը և համակարգված աշխատանքի իրականացումը՝ դրանք համարելով նախագծերի արդյունավետ իրականացման կարևորագույն գրավականը:
Խորհրդակցությանը ներկա էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: