Ի պատիվ Սերժ Սարգսյանի` Վրաստանի նախագահի անունից տրվել է պաշտոնական ընդունելություն (լուսանկարներ)
Ի պատիվ պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի` Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի և տիկին Մակա Չիչուայի անունից տրվել է պաշտոնական ընթրիք:
Նախագահներ Սերժ Սարգսյանը և Գիորգի Մարգվելաշվիլին հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, որոնցում անդրադարձել են հարգանքի ու փոխվստահության վրա խարսխված հայ-վրացական միջպետական հարաբերություններին, ինչպես նաև հայ և վրացի ժողովուրդների դարավոր բարեկամությանը, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում երկկողմ կապերի ամրապնդման հեռանկարին: