Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին չի թուլացրել Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական կապերը. Մերգվելաշվիլի
Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը ԵՏՄ անդամ է, այդ հանգամանքը չի թուլացնում երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները: Այս մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Վրաստանի նախագահ Գեորգի Մերգվելաշվիլին:
Նրա խոսքով՝ այս տարվա ընթացքում երկու երկրների միջև առևտրաշրջանառության աճ է գրանցվել, նաև Հայաստանից զբոսաշրջիների հոսքի աճ է նկատվել:
«Հանդիպման ժամանակ մենք քննարկել ենք մեր երկրների ռազմավարական անդամակցությունը: Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին և Վարսատանինը՝ ԵՄ-ին: Այս իմաստով երկու երկրները կարողացել են տնտեսական աճ գրանցել: Սա մեծ ձեռքբերում է»,-ասել է նա:
Նա նաև հույս է հայտնել, որ կողմերը կարող են խորացնել երկու բարեկամ երկրների միջև համագործակցությունը:
«Մենք քննարկել ենք տարածաշրջանի կայունությանը և տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրերի հեռանկարները»: