Հայկական կողմը նման խաղալիքներ չի կիրառում. Արծրուն Հովհաննիսյանը հերքել է ադրբեջանական լուրերը
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, որ արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում՝ Աղդամի ուղղությամբ, դեկտեմեբրի 25-ի կեսօրին ադերբեջանական զինուժը խոցել է հայկական հետախուզական անօդաչու թռչող սարք: Այս մասին տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հայաստանի ՊՆ-ից այդ տեղեկությունը հերքում են: Արցախի ՊՆ-ն այս մասին տեղեկություններ չի հաղորդում: «Հայկական կողմը նման խաղալիքներ չի կիրառում, նման բան չկա, այդ խաղալիքներով խաղում են ադրբեջանական գյուղերի երեխաները»,-ասել է Արծրուն Հովհաննիսյանը: