Հենրիխ Մխիթարյանն առաջին անգամ ճանաչվեց Հայաստանի լավագույն մարզիկ (լուսանկար)
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարիերայում առաջին անգամ ճանաչվեց Հայաստանի տարվա լավագույն մարզիկ:
Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության անցկացրած «Տարվա 10 լավագույն մարզիկների» մրցույթում Հայաստանի հավաքականի ավագը գերազանցեց օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին, որն այս տարի երրորդ անգամ դարձել էր հունահռոմեկան ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն։ Լավագույն եռյակը եզրափակեց հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը: