Գաճաճ Ադրբեջանը նպաստեց Արցախի զբոսաշրջության զարգացմանը. Ալեքսանդր Լապշին (տեսանյութ)
Ալեքսանդր Լապշինը հրապարակել է Արցախի մասին տեսանյութը և գրել.
«Հիմա Եվրոպան և աշխարհի մեծ մասը նշում են Սուրբ Ծնունդը և բոլորին չեխական քաղաք Չեշսկիե Բուդեյովիցի բարևներ եմ ուղարկում. այո այո, հենց այդտեղից, որը հիշատակվում է Յարոսլավ Հաշեկի «Շվեյկ»-ում:
Ինձ համար հեռացող 2017-ը հեշտ տարի չէր, քանի որ համարյա 9 ամիս անցկացրել էի ադրբեջանական բանտում՝ Արցախ այցելելու համար: Ինձ հաջողվել է ադրբեջանական կլանների կեղտոտ գործերը, Ալիևի ընտանեկան անցուդարցի մասին իմանալ, Բաքվի սուլթանի կնոջ անձնական ինքնաթիռով պտտվել, լսել և սեփական աչքերով տեսել իրար կրծելը՝ իշխանության համար և նավթային գումարները այս մուսուլմանական երկրում, նրանց ռասիզմը և ատելությունը ոչ միայն հայերի նկատմամբ՝ Արցախի կոնֆլիկտի պատճառով, այլ նաև ընդհանրապես այլախոհներին:
Ինչ արժեին միայն հրեական ավերածությունների կոչերը, որոնք գոչում էին ցուցարարները՝ Բաքվի դատարանի դիմաց, երբ ինձ դատում էին. իսկ այդ երկրում ախր ցույցերը իշխանությունների կողմից են կազմակերպվում. ինքներդ հետևություններ արեք:
Պարադոքսալ կերպով փորձելով վախեցնել ողջ աշխարհը՝ գաճաճ Ադրբեջանը ընդհակառակը նպաստեց, որ Արցախ այցելեցին 2 և ավելի անգամ շատ զբոսաշրջիկներ, նախորդ տարվա համեմատ: Նրանց թվում էին Մերձբալթիկաից իմ ընկերները՝ Ալեքսանդր Ալիմովը և Իվար Ուտինասը Լատվիայից, Սլավա Գորբունովը Լիտվայից և այլոք: Նրանք հետաքրքիր ֆիլմ են նկարահանել այդ գեղեցիկ երկրի, ժողովրդի, բնության, ճարտարապետության մասին:
Դիտե՛ք: Համոզված եմ՝ ձեզ դուր կգա»: