Մխիթարյանի վերադարձը քիչ հավանական է. «Բորուսիայի» ղեկավար
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս-Յահիմ Վացկեն անդրադարձել է «ՄՅՈւ»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան, ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ Դորտմունդ վերադառնալու մասին քննարկումներին:
Նրա խոսքով՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում դա գրեթե անհավանական է: Այս մասին հայտնել է «Bild»-ը:
«Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության հարցի տնտեսական կողմի մանրամասների մասին ես բոլորից լավ գիտեմ: Դրա համար էլ նրա վերադարձը քիչ է հավանական»,-նշել է նա: