Ինչո՞ւ երբեք չի կարելի քնել բջջային հեռախոսի մոտ
Առողջապահության Կալիֆոռնիայի դեպարտամենտի աշխատակիցները նախազգուշացնում են, որ մարդիկ քնի ժամանակ պետք է հեռախոսները պահեն իրենցից առնվազն մեկնած ձեռքի հեռավարության վրա: Այս մասին գրում է «Известия»-ն՝ հղում տալով «Daily Mail»-ին:
Հեռախոսից ստացած ճառագայթահարումը, որը մարդուն է փոխանցվում քնի ժամանակ, կարող է նշանակալիորեն մեծացնել քաղցկեղի և անպտղության ռիսկը:
«Հեռախոսը ձեզ մոտ պահելը երբեք լավ գաղափար չի համարվել»,- նշել է դոկտոր Դևրա Դևիսը:
Լրագրողների խոսքով՝ արտադրող ընկերությունները հաճախ են խոստովանում իրենց գաջեթների վնասը մարդու առողջությանը: Եվ նախազգուշացումը հրապարակում են հեռախոսի փաստաթղթերում:
Մասնագետներին ամենաշատն անհանգստացնում են այն մարդիկ, ովքեր հեռախոսի զարթուցիչը միացնում են և այն իրենց կողք դնում: