Վերին Լարսում 70-ից ավելի տրանսպորտային միջոցներ և 2 000-ից ավելի ՀՀ քաղաքացիներ մնացել են «պատանդի» կարգավիճակում
Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, առավոտվանից բազմաթիվ ահազանգեր են հաղորդվում Հայաստանից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիներից, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են, որ արդեն երկրորդ օրն է, ինչ իրենք Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին գտնվում են անօգնական վիճակում:
Shamshyan.com-ի հետ զրույցում քաղաքացիներն ասում էին, որ «Ի՞նչ են մտածում պատկան մարմինները մեր մասին: Միայն թղթի վրա հայտարարություններ տարածելով, հարց չի լուծվում: Պահանջում ենք, որպեսզի կտրուկ միջոցներ ձեռնարկեն ու պարտավորեցնեն վրացական և ռուսական կողմերին, որպեսզի հետևություններ անեն և վերջապես ճանապարհը ձյունից մաքրեն: Հազարից ավել տղամարդ կա, կարող են նույնիսկ մեզ ներգրավվել այդ աշխատանքներին, թող միայն բահ տան և մենք իրենց հետ հավասար ձնամաքրման աշխատանքներ կկատարենք, սակայն ստացվում է. «էշ, մի սատկի, գարուն կգա»: Մենակ քոփի-փաստ արած տեքստեր են տարածում ժամը մեկ: Գոնե հիմա մի բան ձեռնարկեն: Հակառակ դեպքում Հայաստանից դուրս՝ Լարսի ճանապարհին մենք մեզ համարում ենք պառանդ»:
Մանրամասները՝ այստեղ: