Հարցրեք Զարուհուն, արդյո՞ք իր կոմունալը մուծեց, թե ԴԱՀԿ-ի «փայ դառնալը» զուտ մահկանացուների առաքելությունն էր
«Մեդիալաբի» էջերում կարդում էի, ամսի 22-ին հրապարակված, Մհեր Արշակյանի հոդվածը՝ նվիրված հացադուլ անող Դավիթ Պետրոսյանին, որում մասնավորապես նշվում էր՝ «Հացադուլը միշտ չէ, որ ենթադրում է մահ: Բայց հաճախ այլընտրանքը Արտաշես Գեղամյան լինելն է: Կամ՝ Արթուր Բաղդասարյան լինելը»: Ու ահագին բացատրվում է, թե ինչու է ճիշտ գնալ մահվան՝ ամեն կերպ դա խրախուսելով:
Հիմա մոտս հարց է առաջանում՝ եթե Դավիթը չմեռավ, ըստ Արշակյանի նա Գեղամյա՞ն կամ Բաղդասարյա՞ն է: Կամ, եթե տենց ճիշտ բան էր մեռնելը, ինչո՞ւ ինքը՝ հեղինակը, մահվան չի գնում:
Հ.Գ. Հիշեցի ոնց էր Զարուհի Փոստանջյանը ԱԺ ամբիոնից կոչ անում ժողովրդին կոմունալն ու վարկերը չմուծել: Տենաս, նրան հետևողականորեն եթեր կանչող լրագրիստական դալալներից մեկը մի օր կֆայմի, հարցնի Զահուրուն, արդյո՞ք նա իր կոմունալը մուծեց, թե՝ ԴԱՀԿ-ի փայ դառնալը զուտ մահկանացուների առաքելությունն էր: Վարկ նա դժվար ունենա։ Վարկով տենց աշխարհը չեն ֆռում:
Արթուր Դանիելյան. Ֆեյսբուք