Հայաստանի Կաթոլիկ եկեղեցին այսօր Սուրբ Ծնունդ է նշում
Հայաստանի Կաթոլիկ եկեղեցին այսօր Սուրբ Ծնունդ է նշում2017.12.24 16:45 261 դիտում
Հայաստանի Կաթոլիկ եկեղեցին այսօր Սուրբ Ծնունդ է նշում
Հայաստանի կաթոլիկ եկեղեցին այսօր` դեկտեմբերի 24-ին, նշում է Սուրբ Ծնունդը:
Գրիգորյան օրացույցով Սուրբ Ծնունդը, որը Հուլյան օրացույցից 14 օր առաջ է նշվում, դեկտեմբերի 24-ին ամբողջ աշխարհում միլիոնավոր քրիստոնյաներ են տոնում՝ կաթոլիկներ, բողոքական մի քանի դավանանքներ, ինչպես նաև բողոքականներ:
Դեկտեմբերի 24-ը Կաթոլիկ եկեղեցու միլիոնավոր հետևորդների և բողոքական համայնքների համար Հիսուս Քրիստոսի աշխարհ գալուն ընդառաջ ճրագալույցով է սկսվում:
Կաթոլիկները բազմօրյա պաս չեն պահում, սակայն պարտավոր են սպասման 4 կիրակիներին տոնին պատրաստվել ապաշխարանքով, հաղորդությամբ, իր հոգևոր կյանքի հանդեպ մեծ կենտրոնացվածությամբ