Ռեալն Էլ Կլասիկոյից հետո որոշել է վաճառել Բենզեմային
«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման կարող է հեռանալ մադրիդյան թիմից ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Այս մասին գրում է Bombardir.ru-ն:
Մադրիդյան թիմի ղեկավարությունը նման որոշում է կայացրել «Բարսելոնայից» 0:3 հաշվով կրած պարտությունից հետո:
Բենզեման ընթացիկ մրցաշրջանում Իսպանիայի առաջնության 12 հանդիպման է մասնակցել, դարձել է 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
Որպես Բենզեմային փոխարինող` «Ռեալը» դիտարկում է Մաուրո Իկարդիի («Ինտեր»), Ալեքսիս Սանչեսի («Արսենալ»), Տիմո Վերների («Լայպցիգ») և Ֆյոդր Սմոլովի («Կրասնոդար») թեկնածությունները: