Facebook-ը «ռուսական քարոզչության» դեմ ուղղված ծառայություն է ստեղծել
Facebook- ը գործարկել է նոր գործիք, որը թույլ է տալիս օգտատերերին պարզել՝ արդյոք Միացյալ Նահանգներում նախագահական ընտրությունների ժամանակ հանդիպել են խմբերի կամ գրառումների, որոնք համարվել են որպես «ռուսական քարոզչություն», հաղորդում է «Коммерсант. Ru»-ն:
Facebook-ի տվյալներով՝ մոտ 140 միլիոն օգտատեր իրենց նորությունների հոսքում կարող էր ռուսական քարոզչություն տեսնել: Սակայն, ոչ բոլորը կկարողանան օգտագործել նոր գործիքը:
Ծառայությունը թույլ է տալիս տվյալները հաշվարկել, եթե միայն օգտատերը բաժանորդագրվել է քարոզչական էջերից որևէ մեկին:
Հակառակ դեպքում՝ հնարավոր չի լինի պարզել՝ արդյոք նորությունների ժապավենում քաղաքական գովազդ հայտնվել է: