Ֆիլիպիններում կոկորդիլոսը կերել է տղամարդուն, ով փորձել է նավակը անվտանգ տեղ տանել
Ֆիլիպիններում 53-ամյա Աբդուլսալամ Բինանգ Ամեհասանին կոկորդիլոսը կերել է, երբ նա մոտեցել է ջրի ափին: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով The Journal.ie-ին:
Տղամարդը գնացել է գետի ափը, որպեսզի նավակը անվտանգ տեղից կապի՝ արևադարձային փոթորիկներից թաքցնելու համար:
Նա չի վերադարձել տուն և կինը անհանգստացած դիմել է հարևանների օգնությանը: Որոնումների արդյունքում հարևանները հայտնաբերել են նրա մարմինը, որը կոկորդիլոսն ուտում էր: