Մանչեսթեր Սիթին ջախջախել է Բորնմութին
Անգլիայի Չեմպիոնների Լիգայի 19-րդ տուրում առաջատար «Մանչեսթեր Սիթին» ընդունեց «Բորնմութին»: Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը տարավ վստահ հաղթանակով 4:0 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ արգենտինացի Սերխիո Ագուերոն:
«Մանչեսթեր Սիթին» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 55 միավորով եւ մեկ հանդիպում քիչ անցկացրած «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ ունի 14 միավորի առավելություն:
Անգլիայի առաջնություն, 19-րդ տուր
«Մանչեսթեր Սիթի» - «Բորնմութ»՝ 4:0
Սերխիո Ագուերո, 27, 79, Ռահիմ Ստերլինգ, 53, Դանիլո, 85