Բակո Սահակյանն այցելել է զորամասեր
Արցախի նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ դեկտեմբերի 23-ին, այցելել է հարավային հատվածում տեղակայված մի շարք զորամասեր, ծանոթացել զինծառայողների ծառայության ընթացքին և կենցաղային պայմաններին:
Նույն օրը նախագահն հանրապետության հարավային թևում անց է կացրել ընդլայնված խորհրդակցություն այնտեղ իրականացվող և նախատեսվող ծրագրերի շուրջ:
Երկրի ղեկավարը կարևորել է հարավային հատվածում իրականացվող ռազմավարական ծրագրերը ողջ հանրապետության համար և կոնկրետ հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: