Մեսսիին «անեծք» են անվանել
«Բարսելոնա»-ի նախկին կիսապաշտպան Խավին հայտնել է, որ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին «Ռեալ»-ի անեծքն է: Ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է «Mundo Deportivo»-ն: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
«Մեսսին «Ռեալ»-ի անեծքն է վերջին 10 կամ 15 տարիների ընթացքում: «Ռեալ»-ը շատ է տառապում նրանից: Շատ թիմեր արդեն իսկ տառապել են Լիոնելից, սակայն մադրիդցիները հատկապես: «Սանտյագո Բեռնաբեու»-ում շատ են հարգում Մեսսիին, նա մշտապես այնտեղ գոլ է խփում և անում այն, ինչ ցանկանում է: Եթե Մեսսին ոգեշնչում ունենա, «Բարսա»-ն մեծ շանսեր կունենա «կլասիկո»-ում հաղթելու»,- հայտնել է Խավին:
Մեսսին խաղացել է 34 «էլ-կլասիկո»-ում, որոնցում 21 գոլի հեղինակ է դարձել: