Վրաստանի Կոբի գյուղում ճանապարհի ձյան չմաքրման հետևանքով 2 տասնյակից ավելի հայկական ավտոմեքենաներ մնացել են «շրջափակման մեջ» (լուսանկարներ)
Այսօր՝ դեկտեմբերի 23-ին՝ Վրաստանի Կոբի գյուղում՝ սարի անցումներում ձյան արգելափակման մեջ հայտնված քաղաքացիները տեղեկացնում են, որ մի քանի օր է, վրացական կողմից ձյան մաքրման աշխատանքներ չեն կատարվում:
Դեպքի վայրից տեղեկանում ենք‚ որ 2 տասնյակից ավելի հայկական բեռնատարներ ու թեթև մարդատար ավտոմեքենաներ հայտնվել են անելանելի վիճակում։