Ավտոմեքենա, որը հունվարին կուղևորվի Մարս (լուսանկարներ)
«SpaceX»-ի և «Tesla»-ի հիմնադիր Իլոն Մասկը «Instagram»-ի ր էջում հրապարկել է ավտոմեքենայի լուսանկար, որը կուղևորվի Մարս: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Կարմիր «Tesla Roadster»-ը, որը պատկերված է լուսանկարում, որպես «օգտակար բեռ» կլինի «Falcon Heavy» հրթիռի վրա, որի արձակումը նշանակված է հունվարին:
Իլոն Մասկը պատմել է, որ հրթիռը կարձակվի Դևիդ Բոուիի «Space Oddity» երգի հնչյունների ներքո: