Հնդկաստանում ավտոբուսը կամրջից ընկել է գետը. առմվազը 27 մարդ մահացել է‚ 24-ը՝ գտնվում են ծանր վիճակում (տեսանյութ)
Հնդկաստանի Ռաջասթան նահանգում՝ Դուբի գյուղի մոտ գտնվող կամուրջից ավտոբուսը ընկել է գետը: Այս մասին գրում է Life.ru-ն:
Նախնական տվյալներով վթար պատճառը եղել է ավտոբուսի անիվներից մեկի խափանվելը‚ որի արդյունքում վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը: Ավտոբուսը կոտրել է կամուրջի պատնեշը և ընկել գետը:
Առնվաղը 27 մարդ մահացել է‚ 24-ը՝ գտնվում է ծանր վիճակում: Նրանք տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ:
Ավտոբուսում եղել է մոտ 50 մարդ: