Բեյրութի օդանավակայանում 80-ամյա կնոջ ուղեբեռից առգրավվել է 31 կգ թմրանյութ
Բեյրութի օդանավակայանում մաքսային ծառայության աշխատակիցները կնոջ մոտից առգրավվել են 31 կգ կոկաին տեսակի թմրամիջոց: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով IOL-ին:
Կինը Բեյրութ է մեկնել Վենեսուելայից՝ Փարիզի միջոցով: Թմրամիջոցը հայտնաբերվել է նրա ուղեբեռում:
Հաղորդվում է‚ որ կինը ավելի քան 80 տարեկան է:
Լիբանանի ֆինանսների նախարարը հայտարարել է‚ որ սա ամենամեծ կոկաինի խմբաքանակն է‚ որը առգրավվել է երկրում: