«Արարատն» ընդդեմ «Արարատի». Լուրջ խնդիրներ են ծագել. բանը կարող է հասնել միջազգային ատյաններ
«Ժամանակ» թերթը գրում է. «Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբի նախագահ, գործարար Սամվել Կարապետյանի թիմը Հայաստանի առաջնություն տեղափոխվելու մտադրությունը մեծ դժգոհություն է առաջացրել Երևանի «Արարատ» ակումբի ղեկավարների և անձամբ սեփականատեր Վարդան Սրմաքեշի մոտ։
Մեր տեղեկություններով՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումների միջոցով հարցը չկարգավորելու դեպքում Սրմաքեշը պատրաստ է դիմել Միջազգային ատյանների դատարաններին։
Ըստ վերջին տեղեկությունների՝ Սամվել Կարապետյանի թիմը պատրաստվում է ներկայանալ «Արարատ-Մոսկվա» անվամբ։ Սամվել Կարապետյանի համար այս անվանումը սկզբունքային է, քանզի «Արարատը» հայտնի բրենդ է, իսկ Մոսկվան կարող է թիմի շուրջ համախմբել այս քաղաքում բնակվող մեր հայրենակիցներին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում